ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3388-Ա |
«07» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N ԱՇԹԴ/6/12179-25 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով կառուցապատողներ Էլենորա Այվազյանի և Նորիկ Ջամալյանի լիազորված անձ և համասեփականատեր Աննա Նիկողոսյանի 2026 թվականի հունիսի 5-ի հ.Դ-58046-26 դիմումը՝
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի N ԱՇԹԴ/6/12179-25 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) նախաբանում՝ «Հանրապետության փողոց 78 շենք, 20 բնակարան» բառերը փոխարինել «Հանրապետության փողոց 78 շենք, 17, 20 և 22 բնակարաններ» բառերով:
| Տ. Ավինյան |