ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«09» հուլիսի 2026 թ. |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի՝
1) 2004 թվականի սեպտեմբերի 15-ի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերի տիպային օրինակները հաստատելու մասին» N 205-Ն հրամանը,
2) 2013 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման համար համայնքների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 100-Ն հրամանը,
3) 2015 թվականի ապրիլի 30-ի «Բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի տիպային օրինակները հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի սեպտեմբերի 15-ի N 205-Ն հրամանը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 68-Ն հրամանը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Նախարարին փոխարինող`
7/9/2026 |
Ա. Սիմոնյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|