ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 566-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 566-Ա

«30» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Կարեն Պետրոսյան Պետրոսի» ԱՁ-ի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «Կարեն Պետրոսյան Պետրոսի» ԱՁ-ին Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի հունվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի հ.հ.56/9, 66/3 և 158/10, Հալաբյան փողոցի հ.հ.9/1, 31/1 և 33, Շիրազի փողոցի վերջնամաս, Բաշինջաղյան փողոցի հ.հ.188 և 188/5, Գ.Հասրաթյան փողոցի հ.4, Մ.Խուդյակովի հ.214, Աճառյան փողոցի հ.22, Տ.Պետրոսյան փողոցի հ.հ.39/5, 43 և 48, Դավթաշեն 1-ին թաղամասի հ.21, Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.45/3, Անաստաս Միկոյան փողոցի հ.2/8, Մահարու փողոցի հ.17, Տիգրան Մեծի պողոտայի հ.հ.37, 52, 59, 40/2 և 80/3, Մուրացանի փողոցի հ.113, Խաղաղ Դոնի փողոցի հ.16, Արցախի պողոտայի հ.8Բ, Աթոյան փողոցի հ.80/1, Աբովյան փողոցի հ.35/23, Խորենացու փողոցի հ.հ.26, 29/3 և 33/3, Ռաֆայել Լեմկինի փողոցի հ.9ա, Ա.Բաբաջանյան փողոցի հ.հ.2/15, 48, 55/1 և 83/8, Կուրղինյան փողոցի հ.5, Գ․Շերամի հ.հ.57, 99 և 111/2, Սեբաստիայի փողոցի հ.հ.2/9 և 3/3Ա, Գալշոյան փողոցի հ.4, Բ.Մուրադյան փողոցի հ.63, Վիլնյուսի փողոցի հ.85, Արտաշիսյան փողոցի հ.հ.83 և 86/2, Արշակունյաց պողոտայի հ.հ.17Ա, 32, 48/8, 52/52 և 54/1, Քըրք Քըրքորյան փողոցի հ.52, Շինարարների փողոցի հ.25/29, Մոսկովյան փողոցի հ.31/158, Գյուրջյան փողոցի հ.հ.1/51 և 2/1, Արտ.Միկոյան փողոցի հ.4, Դ.Մալյան փողոցի հ.4, Ա.Արմենակյան փողոցի հ.108/4, Թադևոսյան փողոցի հ.հ.4/7 և 12/15, Չեխովի փողոցի հ.հ.6/1, 46 և 52, Շիրակի փողոցի հ.հ.2/8, 10/1, 12, 72 և 88/5, Շարուրի փողոցի հ.24/4, Մանանդյան փողոցի հ.33, Բագրատունյաց փողոցի հ.40Ա, Գ.Նժդեհի փողոցի հ.25/9, Ազատության պողոտայի հ.11, Բաբայան փողոցի հ.36, Մամիկոնյանց փողոցի հ.հ.2 և 34Ա, Օրբելի եղբայրների փողոցի հ.67/2 և Վաղարշյան փողոցի հ.16/1 հասցեների դիմաց թվով 81 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

(1-ին կետը փոփ. 06.07.26 N 3369-Ա)

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Կարեն Պետրոսյան Պետրոսի» ԱՁ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2026, N 3369-Ա 30.01.2026, N 566-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան