ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 226
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 1993 թ. N 226

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի միջոցառումների իրականացման կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում արված դիտողություններն ու առաջարկությունները, շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ եռօրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ մտցնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և 1993 թվականի պետական բյուջեում ու ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և 1993 թվականի պետական բյուջեի կատարման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ օրենսդրական ակտերի ցանկը` նշելով դրանց նախագծերի մշակման ժամկետները, պատասխանատու կատարողները, Հայաստանի Հանրապետության նախագահին և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացման ժամկետները:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում կոնկրետացնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հավելվածում նշված տնտեսական միջոցառումների ցանկն ըստ յուրաքանչյուր միջոցառման կատարման ժամկետի, պատասխանատու նախարարության, պետական վարչության կամ գերատեսչության, միջոցառման արդյունքների` անհրաժեշտության դեպքում նշելով նաև ֆինանսական միջոցների աղբյուրը և գումարը:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց կողմից 1993 թվականին կատարվելիք տնտեսական այն միջոցառումների ցանկը (նշելով կատարման ժամկետները, պատասխանատու կատարողին և սպասվելիք արդյունքները), որոնք ուղղվելու են ոլորտի կամ ճյուղի Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված խնդիրների կատարմանը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ամփոփել նախարարություններից, պետական վարչություններից և գերատեսչություններից ստացված նյութերը և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը`

ա) ուժեղացնել մեթոդական և կազմակերպական-տեխնիկական օգնությունը սոցիալ-տնտեսական նպատակային և գործառական ծրագրերի գլխավոր մշակողների դեռևս չավարտված աշխատանքները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետում մշակելու և ներկայացնելու գործում.

բ) արագացնել գլխավոր մշակողների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական նպատակային և գործառական ծրագրերի նախագծերի քննարկումները և պարբերաբար` ամիսը երկու անգամ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի միջոցառումների կատարման ընթացքի վերահսկման մեխանիզմ (կարգ) և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ 1993 թվականի գործառական ծրագրերի («Ձմեռ», «Զանգեզուր», «Շրջափակում» և այլն) մշակման ժամանակին ավարտման, դրանց հաստատման և լիովին իրականացման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի և Հայաստանի Հանրապետության պետական նախարարների անձնական պատասխանատվության վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան