ՈՒՂՂՈՒՄ 2026.06.18 N 887-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ուղղ.26-32Ն
Տիպ
Ուղղում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2026
Ընդունման ամսաթիվ
08.07.2026
Ստորագրման ամսաթիվ
08.07.2026

ՈՒՂՂՈՒՄ

 

Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 887-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2) 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում, N 1, N 2, N 3 հավելվածներով սահմանված կարգերի վերնագրերում, N 1 հավելվածի 1-ին, 2-րդ կետերում, N 2 հավելվածի 1-ին կետում, N 3 հավելվածի 3-րդ կետում «օգտագործված պաշարների» բառերից հետո «և» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով, «արդյունահանված պաշարների» բառերից հետո լրացնել «և էկոլոգիական թողքի» բառերով, N 3 հավելվածի 1-ին կետում «օգտագործված» բառից հետո «և» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով, «արդյունահանված պաշարների» բառերից հետո լրացնել «և էկոլոգիական թողքի» բառերով, իսկ 1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «, էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը» բառերով.» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «2) 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում, NN 1, 2, 3 հավելվածներով սահմանված կարգերի վերնագրերում, N 1 հավելվածի 1-ին, 2-րդ կետերում, N 2 հավելվածի 1-ին կետում, N 3 հավելվածի 1-ին և 3-րդ կետերում «օգտագործված պաշարների» բառից հետո «և» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով, «արդյունահանված պաշարների» բառից հետո լրացնել «և էկոլոգիական թողքի» բառերով, իսկ 1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «, էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը» բառերով.» բառերը, խնդրում ենք որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

08.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան