ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3354-Ա |
«06» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29/6 ՇԵՆՔԻ Հ.Հ.7/4, 7/5, 7/6, 7/9, 7/10, 7/12 ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Էջմինե տուր» ՍՊ ընկերության տնօրեն՝ Վանագան Մալեկ Իքի Աղաջիի դիմումը՝ Մոլդովական փողոցի հ.29/6 շենքի, սեփականության իրավունքով «Էջմինե տուր» ՍՊ ընկերությանը պատկանող հ.հ.7/4, 7/5, 7/6, 7/9, 7/10, 7/12 տարածքների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.30012026-01-0440, 23102025-01-0200, 16022026-01-0066, 25032026-01-0346, 27102025-01-0209, 27102025-01-0409 վկայականներ) գործառական նշանակությունները բնակելի սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի մարտի 31-ի հ.հ.Ն/19971-26, Ն/19965-26, Ն/19974-26, Ն/19960-26 և 2026 թվականի ապրիլի 2-ի հ.հ.Ն/20384-26, Ն/20389-26 եզրակացությունները.
1. Նոր Նորք վարչական շրջանի, Մոլդովական փողոցի հ.29/6 շենքի, սեփականության իրավունքով «Էջմինե տուր» ՍՊ ընկերությանը պատկանող հ.հ.7/4(16.2քմ), 7/5(16.1քմ), 7/6(32.53քմ), 7/9(16.4), 7/10(16.7քմ), 7/12(16.7քմ) տարածքների գործառական նշանակություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերը հաշվառել որպես բնակարան:
3. Ընդունել ի գիտություն, որ.
ա) սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
բ) սույն որոշման վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասով ամրագրված պահանջները:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |