ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3353-Ա |
«06» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի Հ.4913-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լերմոնտ Ղանդիլյանի լիազորված անձ Անդրանիկ Ղանդիլյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի հ.4913-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման h.12032025-01-0132 վկայականը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ տեղամաս 29 թիվ 1 հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին» հ.4913-Ա որոշման նախաբանում` «h.12032025-01-0132» թիվը փոխարինել «h.12032025-01-0122» թվով:
| Տ. Ավինյան |