ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3331-Ա |
«03» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. ՀՀ վարչապետի «Դպրոցականների 2026 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 439-Ա որոշման 7-րդ կետի համաձայն՝ Երևան քաղաքից մանկական առողջարանական ճամբարներ մեկնող դպրոցականների փոխադրումն ապահովելու նպատակով՝ «Տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (ավտոբուսների վարձակալություն՝ վարորդի հետ միասին)» ծառայության ձեռքբերման ընթացակարգն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |