ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 218
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 1993 թ. N 218

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնության կառավարության 1993 թվականի փետրվարի 11-ի N 204 կարգադրությանը ու Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության պետական նպատակային վարկի մասին համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի մասին» N 115 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին բնակարանային և սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարության ծրագրով նախատեսված կապիտալ ներդրումների ծավալներն ու հզորությունները, համաձայն NN 1, 2 հավելվածների:

2. Ռուսաստանյան պետական ձեռնարկության «Հայուրալսիբշին» նախագծային շինարարական ֆիրմայի ուժերով Գյումրի քաղաքում, Սպիտակի և Գուգարքի շրջաններում իրականացվող բնակարանային և սոցիալական ոլորտի օբյեկտների վերականգնման աշխատանքների ֆինանսավորմանն ուղղել 2 մլրդ ռուբլու չափով անտոկոս նպատակային պետական վարկ:

3. Միջոցների նպատակային օգտագործման պատասխանատվությունը դնել պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի, Սպիտակի և Գուգարքի շրջխորհուրդների գործկոմների նախագահների վրա:

4. Բարձր շինարարական պատրաստականություն ունեցող դպրոցների շինարարության համար պատգամավորների Ստեփանավանի շրջխորհրդի գործկոմին հատկացնել 50 մլն ռուբլի:

Դպրոցների շինարարությունն իրականացնել ռուսաստանյան պետական ձեռնարկության «Հայուրալսիբշին» նախագծային շինարարական ֆիրմայի հետ պայմանագրի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1993 թ.

մայիսի 8-ի N 218 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ

 

(մլն ռուբլի)

1

2

Ընդամենը

2000,0

այդ թվում`

բնակարանային շինարարություն

1655,0

ժողովրդական կրթություն 345,0
Գյումրիի քաղխորհրդի գործկոմ

1050,0

բնակարանային շինարարություն

 795,0

ժողովրդական կրթություն

 255,0

Սպիտակի շրջխորհրդի գործկոմ

700,0

բնակարանային շինարարություն

670,0

ժողովրդական կրթություն

30,0

Գուգարքի շրջխորհրդի գործկոմ

200,0

բնակարանային շինարարություն

190,0

ժողովրդական կրթություն

10,0

Ստեփանավանի շրջխորհրդի գործկոմ

50,0

Ժողովրդական կրթություն

50,0

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1993 թ.

մայիսի 8-ի N 218 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄՆ ԸՍՏ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ *)

 

 

Չափի միավորը

Ընդամենը

այդ թվում` 2-րդ կիսամյակ

1

3

4

Ընդամենը

     

այդ թվում`

     
բնակարանային շինարարություն

հազ. քառ. մ

84,7

84,7

ժողովրդական կրթություն      

դպրոցներ

աշ. տեղ

3460

3460

մանկապարտեզներ

տեղ

290

290

Գյումրիի քաղխորհրդի գործկոմ      
բնակարանային շինարարություն

հազ. քառ. մ

26,7

26,7

ժողովրդական կրթություն      

դպրոցներ

աշ. տեղ

1708

1708

մանկապարտեզներ

տեղ

290

290 

Սպիտակի շրջխորհրդի գործկոմ      
բնակարանային շինարարություն

հազ. քառ. մ

47,6

47,6

ժողովրդական կրթություն      

դպրոցներ

աշ. տեղ

960

960

Գուգարքի շրջխորհրդի գործկոմ      
բնակարանային շինարարություն

հազ. քառ. մ

10,4

10,4 

ժողովրդական կրթություն      

դպրոցներ

աշ. տեղ

192

192 

Ստեփանավանի շրջխորհրդի գործկոմ      
ժողովրդական կրթություն      

դպրոցներ

աշ. տեղ

600

600

 

 

_______________

*) Ենթակա է ճշտման պայմանագրերը կնքելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան