ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 211
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 1993 թ. N 211

Քաղ. Երևան

 

ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրապետություն ներկրվող և առկա հացահատիկային մշակաբույսերի սորտային սերմերի միասնական գների սահմանման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` 1993 թվականին հանրապետություն ներմուծվող և պետական պաշարներում առկա գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սորտային սերմերը պետական, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ու կազմակերպություններին, ինչպես նաև բնակչությանը վաճառել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտագրերով` սահմանված միասնական գներով, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու պարենի և մթերումների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ գարնանացան մշակաբույսերի սերմերի իրացումից հետո ճշգրտել դրանց փաստացի արժեքները, համադրել սույն որոշմամբ սահմանված միասնական գների հետ և կատարել վերահաշվարկ`

ա) փաստացի կատարված ծախսերը սահմանված գներից բարձր լինելու դեպքում տարբերությունը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` գյուղատնտեսության նախարարության հումանիտար օգնության կարգով ստացված միջոցների հաշվին.

բ) փաստացի կատարված ծախսերը սահմանված գներից ցածր լինելու դեպքում ավելի գանձված գումարները պարենի և մթերումների նախարարության հաշվից փոխհատուցել գյուղատնտեսության նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թ.

մայիսի 7-ի N 211 որոշման

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԵՐ

 

1993 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ

 

Սերմերի անվանումը

Մեկ տոննայի գինը (հազ. ռուբլի)

Վարսակ

60,0

Գարի

64,0

Ցորեն

68,0

Հաճար

65,0

Եգիպտացորեն

70,0

Ոլոռ

73,0

Արևածաղիկ

80,0

Կորնգան

95,0

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ