ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 1993 թ. N 205
Քաղ. Երևան
ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիք-Զանգեզուր տարածքաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ծրագրի պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ գլխավոր մշակող` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Հաստատել համալիր ծրագրի նախագիծը մշակողների (համակատարողների) կազմը, համաձայն հավելվածի:
3. Գլխավոր մշակողին իրավունք վերապահել անհրաժեշտության դեպքում նախագծի մշակման գործում ներգրավել այլ նախարարություններից, կազմակերպություններից մասնագետների:
4. Մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը ծրագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի նախագծի մշակման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1993 թ. մայիսի 5-ի N 205 որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԱՐԱԾՔԱՇՐՋԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՏՊԳՀԻ
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն
ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն
ՀՀ շինարարության նախարարություն
ՀՀ կապի նախարարություն
Պատգամավորների Արարատի, Գորիսի, Եղեգնաձորի, Կապանի, Մեղրու, Սիսիանի, Վայքի շրջխորհուրդների և Արարատի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի քաղխորհուրդների գործկոմներ
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|