ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 205
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 1993 թ. N 205

Քաղ. Երևան

 

ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիք-Զանգեզուր տարածքաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ծրագրի պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ գլխավոր մշակող` Հայաստանի Հանրապետության  էկոնոմիկայի նախարարությունը:

2. Հաստատել համալիր ծրագրի նախագիծը մշակողների (համակատարողների) կազմը, համաձայն հավելվածի:

3. Գլխավոր մշակողին իրավունք վերապահել անհրաժեշտության դեպքում նախագծի մշակման գործում ներգրավել այլ նախարարություններից, կազմակերպություններից մասնագետների:

4. Մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը ծրագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի նախագծի մշակման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թ.

մայիսի 5-ի N 205 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԱՐԱԾՔԱՇՐՋԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՏՊԳՀԻ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն

ՀՀ շինարարության նախարարություն

ՀՀ կապի նախարարություն

Պատգամավորների Արարատի, Գորիսի, Եղեգնաձորի, Կապանի, Մեղրու, Սիսիանի, Վայքի շրջխորհուրդների և Արարատի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի քաղխորհուրդների գործկոմներ

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ