ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-296-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 503.1-ին հոդվածով.

 

«Հոդված 503.1. Փորձաքննության ենթարկվելուց, ինչպես նաև նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը կամ խուսափելը

 

1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով վկայի կամ ձերբակալվածի կամ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով սահմանված կարգով նմուշներ ներկայացնելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե դրանք չեն կարող ստացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ, կամ փորձաքննության ենթարկվելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե այն չի կարող իրականացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ, և եթե այլ եղանակով դրանց արդյունքով ակնկալվող ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալը ենթակա չէ քրեական պատասխանատվության դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու պարտականությունը կատարելուց հրաժարվելու համար:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր ներկայացրել է նմուշ կամ ենթարկվել է փորձաքննության, և դրա արդյունքով ստացված ապացույցները չեն կորցրել իրենց ապացուցողական նշանակությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 13

Երևան

ՀՕ-296-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական: