ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.11-41.14-րդ կետերով.
«41.11) համայնքի ղեկավարի առաջարկությամբ, օրենքով սահմանված կարգով և լիազորված մարմնի հետ նախապես համաձայնեցնելով, որոշում է կայացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ.
41.12) համայնքի ղեկավարի առաջարկությամբ սահմանում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքում գանձվող թույլատրելի գործունեության և սպասարկման վճարների տեսակները և դրույքաչափերը.
41.13) հաստատում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը և կանոնադրությունը.
41.14) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի մշտադիտարկման կազմակերպման ապահովման վերաբերյալ.»:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «հողամասերը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի.» բառերով:
Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների և համայնքային անտառների պահպանությունը՝ օրենքով սահմանված կարգով.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) օրենքով սահմանված դեպքում՝ լիազորված մարմնի հետ կնքված կառավարման պայմանագրի և տվյալ բնության հուշարձանի անձնագրի հիման վրա իրականացնում է բնության հուշարձանի կառավարման, պահպանության և օգտագործման գործառույթները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-300-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական: