ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 184
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 1993 թ. N 184

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև 1992 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն սահմանվել է, որ 1993 թվականին երկու պետությունների միջև փոխադարձ առաքումների հաշվարկները կատարվելու են քլիրինգային հիմունքներով, փոխառաքվող արտադրատեսակների համաշխարհային կամ դրանց մոտավոր գներին համապատասխան:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից 1993 թվականին Թուրքմենստան առաքվող ապրանքների հույժ կարևորությունը և առաքումների դիմաց վճարումների ժամանակին և ճիշտ կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունից Թուրքմենստան առաքվող կարևորագույն արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների, ժողովրդական սպառման ապրանքների և պարենային մթերքների առաքման ծավալները, համաձայն համաձայնագրի N 1 հավելվածի *).

բ) կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների հատկացում:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկին` համատեղ քննարկել և լուծել հանրապետության ձեռնարկությունների համար 1993 թվականի քլիրինգային հիմունքներով Թուրքմենստան առաքվող արտադրատեխնիկական նշանակության կարևորագույն արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների դիմաց կենտրոնական վճարումներ կազմակերպելու հարցը:

3. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը`

ա) ապահովել Թուրքմենստանի հետ 1993 թվականին կնքված միջպետական համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունից առաքվող ապրանքների գնումը և առաքումը, համաձայն համաձայնագրի N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության համապատասխան ձեռնարկությունների հետ համատեղ կնքել պայմանագիր` Հայաստանի Հանրապետությունից առաքված ապրանքների դիմաց և Թուրքմենստանից ստացվող բնական գազի դիմաց վճարումներ իրականացնելու մասին.

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ 1993 թվականի համար կնքված միջկառավարական համաձայնագրի կատարման նպատակով իրականացնել վերահսկողություն փոխադարձ առաքումների նկատմամբ և օպերատիվ հաշվառում` այդ մասին պարբերաբար զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

դ) սահմանել, որ արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների 1993 թվականի փոխառաքումների կարգավորման պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության վրա:

4. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, 1993 թվականին Թուրքմենստան արտադրանք առաքող մյուս նախարարություններին, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին (անկախ սեփականության ձևից)` ապահովել միջկառավարական համաձայնագրի NN 1, 2 հավելվածներում նշված ծավալների համար 1993 թվականի տնտեսական պայմանագրերի կնքումը և այն ավարտել մինչև 1993 թվականի ապրիլի 15-ը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության երկաթգծին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, ձեռնարկությունների, հիմնարկների, ինչպես նաև պետական պատվեր կատարող ոչ պետական ձեռնարկությունների ղեկավարներին` ձեռք առնել միջոցներ կնքված պայմանագրերի համաձայն 1993 թվականին արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների Թուրքմենստան առաքումներն առաջնահերթ ապահովելու համար:

6. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` 1993 թվականի միջկառավարական համաձայնագրի հավելվածներում չընդգրկված` Թուրքմենստան առաքվող արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների ծավալներն ու գումարները գրանցել մաքսատանը և տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը Թուրքմենստանի կառավարության լիազոր մարմինների համաձայնությամբ այն քլիրինգային և հատուկ հաշվարկների մեջ մտցնելու համար:

7. Քլիրինգային և հատուկ հաշվարկների մեջ մտցնել 1993 թվականի միջկառավարական համաձայնագրի հավելվածներում չընդգրկված` Թուրքմենստան առաքվող այն արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների ծավալները, որոնց առաքման համար Թուրքմենստանի կառավարության լիազոր մարմինները համաձայնության արձանագրություններ են կազմում Հայաստանի Հանրապետության ոչ պետական ձեռնարկությունների հետ` նշելով առաքվող արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների ծավալները և գումարները:

Սահմանել, որ վերոհիշյալ ձեռնարկությունների վրա տարածվում է սույն որոշման 2-րդ, 5-րդ և 10-րդ կետերի գործողությունը:

8. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության, թեթև արդյունաբերության նախարարության, պարենի և մթերումների նախարարության, նյութական ռեսուրսների նախարարության, էներգետիկայի և վառելիքի նախարարության ու շահագրգիռ այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև 1993 թվականի կարևորագույն ապրանքատեսակների փոխառաքումների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջհանրապետական համաձայնագրերով պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման:

9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունից Թուրքմենստան արտադրանք առաքող ձեռնարկություններն ու կազմակերպություններն արտոնյալ և առաջնահերթ կարգով էլեկտրաէներգիայով ու գազով ապահովելու վերաբերյալ:

__________

*) Հավելվածները չեն բերվում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ