ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3308-Ա |
«02» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՈՐԲՈՒԼԱՂԻ /ՄՈՒՇԱԿԱՆ/ Հ.2/36 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Պարգև Խաչատրյանի լիազորված անձ Շահեն Մարտիրոսյանի դիմումը՝ Երևան քաղաքի Շորբուլաղի /Մուշական/ հ.2/36 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի օգոստոսի 05-ի հ.33/2 որոշումը և անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով անժամկետ օգտագործման համար հողամաս տալու մասին տիպային պայմանագիրը:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Երևան քաղաքի Շորբուլաղի /Մուշական/ հ․2/36 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 600.0քմ /որքան ամրագրված է Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի օգոստոսի 05-ի հ.33/2 որոշման մեջ/, գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 11-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.10.2024թ. հ.Ն/62239-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Երևան քաղաքի Շորբուլաղի /Մուշական/ հ.2/36 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 600.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |