ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 1993 թվականի N 193
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի «1992/93 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 388 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «1992/93 թվականների ձմռան նախապատրաստման աշխատանքների մասին» N 388 որոշման 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հանրապետության հանրակրթական դպրոցների ոչ ավարտական դասարանների 1992/93 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերն ավարտել 1993 թվականի հունիսի 25-ին»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |