ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3292-Ա |
«02» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.18/3 ՇԵՆՔ Հ.5 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԻԵՏՏԱ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված 24.04.2026թ. մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 10.04.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Հ.Մարգարյան» ԱՁ-ի կողմից 15.03.2022թ. տրված տեղեկանքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 04.08.2022թ. հ.ԱՏ-04082022-01-0844 տեղեկանքը, ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով Մարիետտա Խաչատրանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (31.08.2022թ. հ.Դ-70745-22, 13.04.2023թ. հ.Դ-44145-23).
1. Երևան, Կենտրոն, Ամիրյան փողոց հ.18/3 շենք հ.5 հասցեում՝ (սեփականության իրավունքի գրանցման 20.04.2022թ. տրված հ.22042022-01-0105 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022FUHWG8) քաղաքացի Մարիետտա Արամայիսի Խաչատրյանի կողմից ինքնակամ իրականացրած 3.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /կցակառույց/) և ինքնակամ բացված դուռը 1 (մեկ) հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 69700 (վաթսունինը հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |