ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3313-Ա |
«02» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի Հ.2891-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտակ Ադուրյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 5-ի հ.2891-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20022026-01-0313 վկայականը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/39766-26 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունիսի 5-ի «Զեյթուն 5ա փողոցի հ.50 հասցեում գտնվող բնակելի տան մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու մասին» հ.2891-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում և նախաբանում՝ «Զեյթուն 5ա փողոցի հ.50 բնակելի տան մի հատվածի» բառերը փոխարինել «Մ.Յաղուբյան փողոցի հ.50 հասցեում գտնվող օժանդակ շինության» բառերով.
2) որոշման նախաբանում՝ «հ.20062025-01-0022 վկայական» բառերը փոխարինել «հ.20022026-01-0313 վկայական» բառերով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«1. Մ.Յաղուբյան հ.50 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտակ Ադուրյանին պատկանող 24քմ մակերեսով օժանդակ շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/։»:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|