ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3315-Ա |
«02» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի Հ.2335-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի մայիսի 7-ի «Հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.2335-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման առաջին պարբերությունում՝ «անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17042026-01-0428 վկայական» բառերը փոխարինել «անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22062026-01-0244 վկայական» բառերով.
2) որոշման 1-ին կետում՝ «հ.9466 պայմանագրի» բառերը փոխարինել «հ.2466 պայմանագրի» բառերով։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |