ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3310-Ա |
«02» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ /ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 3-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.44/ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամասի 4-րդ տեղամասի հ.9 հասցեում /Սիլիկյան թաղամաս 3-րդ փողոց հ.44/ գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի Հ-12430 արխիվային տեղեկանքը, Սպանդարյան կոլտնտեսության 1990 թվականի հունիսի 28-ի հ.3 արձանագրության հ.2 քաղվածքը, հարևան հողօգտագործողների հայտարարությունները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ հ.ԱՏ-23082024-01-0920 տեղեկանքը:
Հարցի ուսումնասիրությունից պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ տեղամասի հ.9 հասցեում /Սիլիկյան թաղամաս 3-րդ փողոց հ.44/ գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 400.0քմ, որքան ամրագրված է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի Հ-12430 արխիվային տեղեկանքում և Սպանդարյան կոլտնտեսության 1990 թվականի հունիսի 28-ի հ.3 արձանագրության հ.2 քաղվածքում:
Քննարկվող` 400.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի հունիսի 22-ի հ.Դ-52142-26 եզրակացությունը և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 2026 թվականի մայիսի 20-ի հ.28/66453-26 գրությունը.
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ տեղամասի հ.9 հասցեում /Սիլիկյան թաղամաս 3-րդ փողոց հ.44/ գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 400.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|