ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի Հ.3312-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3291-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3291-Ա

«02» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի Հ.3312-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով, հաշվի առնելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 15.12.2021թ. հ.12174, հ.12175 վկայագրերը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ 15.12.2021թ. հ.12176 վկայագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.05.2026թ. հ.20-Ել-41551 եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Լևոն Ծատուրյանի 07.04.2022թ. հ.Դ-2655-2022 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2008 թվականի հուլիսի 16-ի «Կենտրոն համայնքի Նորագյուղ հ.42/2 բնակելի տան նկատմամբ Հոռոմսիմ Խաչատրյանի, Սուսաննա Մարտիրոսյանի, Գուրգեն Ծատուրովի և Լիլիթ, Լևոն Ծատուրյանների գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.3312-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման վերնագրում և 5-րդ կետում՝ «Հոռոմսիմ Խաչատրյանի, Սուսաննա Մարտիրոսյանի, Գուրգեն Ծատուրովի և Լիլիթ, Լևոն Ծատուրյանների» բառերը փոխարինել «Լևոն Գուրգենի Ծատուրյանի» բառերով. 

2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերականգնել ք.Երևան, Կենտրոն, Նորագյուղ հ.42/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լևոն Գուրգենի Ծատուրյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 92.54քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 92.54քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։».

3) Որոշումը լրացնել նոր 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«1.1.Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, Երևան քաղաքի Նորագյուղ հ.42/2 հասցեում գտնվող 92.54 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման:»:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան