ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 1993 թ. N 493
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 486 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության այն բուհերի և քոլեջների, որոնց ուսանողներին տրվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունք, ցանկը հաստատելու մասին» N 486 որոշման հավելվածը լրացնել հետևյալ բառերով`
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան
Արարատյան Հայրապետական թեմի դպրանոց
Շիրակի թեմի ընծայարան»:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 20.12.1993, N 637 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|