ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3274-Ա |
«01» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա.ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սվետլանա Հովհաննիսյանի դիմումը՝ Ա.Շահինյան փողոցի 1-ին նրբանցքի հ.4/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան 1-ին հարկի մի հատվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 22.12.2021թ. հ.22122021-01-0248 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.06.2026թ. հ.Ն/35012-26 եզրակացությունը.
1. Ա.Շահինյան փողոցի 1-ին նրբանցքի հ.4/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սվետլանա Հովհաննիսյանին պատկանող բնակելի տան 1-ին հարկի հ.2 /18.9քմ/ շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան 1-ին հարկի մի հատվածը (18.9քմ) հաշվառել որպես հասարակական նշանակության։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տան 1-ին հարկի մի հատվածի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|