ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3276-Ա |
«01» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 11-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Պավլիկ Ասատրյանի լ/ա Մերուժան Շահինյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամասի 11-րդ հատվածի հ.4 հասցեում գտնվող /տնամերձ/ հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք Է հանդիսացել ՀՀ Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի 20․03․1992թ․ հ.10/5 որոշումը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 10․06․2024թ․ հ.Հ-6627 արխիվային տեղեկանքը և կից քաղվածքը, ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի 27․09․2004թ․ հ.26/14-3350 արխիվային քաղվածքը, Աջափնյակ համայնքի թիվ 1 թաղային տեղամասի տեղեկանքը, ՀՀ Երևանի Աջափնյակ թաղապետարանի 25․10․2004թ․ հ.28/Ա-235 տեղեկանքը և կից քաղվածքը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում /ծածկագիր՝ 01-001-0433-0012, համաձայն՝ ՀՀ կառավարության 24.12.2009թ. հ.1517-Ն որոշման/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/51842-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամասի 11-րդ հատվածի հ.4 հասցեում գտնվող 367.50քմ մակերեսով /տնամերձ/ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |