Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 1993 թ. N 164
Քաղ. Երևան
ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և մյուս գյուղատնտեսական ձեռնարկությունների ու կազմակերպությունների մեծ մասի անվճարունակությունը, Ռուսաստանի Դաշնությունից այլ երկրներ նավթամթերքների արտահանման կարգի էական փոփոխությունները և արգելքները, ինչպես նաև ելնելով շրջափակման պայմաններում նավթամթերքների ներկրումն ապահովելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 12-ի N 380 կարգադրությամբ հացահատիկի և կարտոֆիլի սերմերի ձեռքբերման համար հատկացված, սակայն չմարված 274 մլն ռուբլի վարկի մարման ժամկետը հետաձգել մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 15 որոշումով էներգակիրների և պահեստամասերի ձեռքբերման համար հատկացված, սակայն չմարված 1029 մլն ռուբլի վարկի մարման ժամկետը հետաձգել մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Բագրատյան |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. Խաչատրյան |