ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3272-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.07.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.07.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3272-Ա

«01» հուլիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

01.07.2026թ.

հ. 3272-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արման Մանասերյան

Գրիբոյեդովի փողոց, հ.2/1 շենք, հ.28

բնակարան

Արման Մանասերյանին սեփականության իրավունքով պատկանող, Գրիբոյեդովի փողոցի հ.2/1 շենքի հ.28 հասցեում գտնվող բնակարանի /սեփ. վկ. հ.0280684, ընդհ. բաժն. 1.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գրիբոյեդովի փողոց, հ.2/1 շենք, բն.28/1

01033QGDYTUL

 

2

Տիգրան Հովհաննիսյան

Նորքի 8-րդ մ/շ, հ.35 շենք, հ.45 և հ.45/1

բնակարան

Տիգրան Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի 8-րդ մ/շ-ի հ.35 շենքի հ.45 և հ.45/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.06082020-01-0263 և հ.06082020-01-0264/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նորքի 8-րդ մ/շ, հ.35 շենք, բն.45

01083QLJXTFR

 

3

«ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» ՍՊԸ

է. Իսաբեկյան փողոց, հ.1/2 շենք, հ.81

բնակարան

«ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, է. Իսաբեկյան փողոցի հ.1/2 շենքի հ.81 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20082025-01-0185, ընդհ. բաժն. 2.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 50.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ է. Իսաբեկյան փողոց, հ.1/2 շենք, բն.81/1

01093PSRRMMA

 

4

Սարգիս Հովհաննիսյան

Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 8-րդ փողոց, հ.70

հողամաս

Սարգիս Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 8-րդ փողոցի հ.70 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.13022026-01-0196/ բաժանման հատակագծով առանձնացվող 57.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 8-րդ փողոց, հ.70/2

01113P6AFM8T

 

5

Մանվել և Սամվել Խաչատրյաններ

Վրացական փողոց, հ.21 շենք, հ.33

բնակարան

Մանվել և Սամվել Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Վրացական փողոցի հ.21 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.09042026-01-0049, ընդհ. բաժ. 1.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 49.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վրացական փողոց, հ.21 շենք, բն.33/1

01033PUFU3AD

 

6

Մանվել և Սամվել Խաչատրյաններ

Վրացական փողոց, հ.21 շենք, հ.33

ավտոտնակ

Մանվել և Սամվել Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Վրացական փողոցի հ.21 շենքի հ.33 հասցեում գտնվող 35.2քմ մակերեսով նկուղ, ավտոտնակին /վկ. հ.09042026-01-0049/ տրամադրել հասցե՝ Վրացական փողոց, հ.21 շենք, հ.33/2

01033TSW8JJT

 

7

Ռոման Անտոնյան
/լիազորված անձ/
Թեմուր ՈՒսուբով

Արտաշեսյան պողոտա, հ.83/3 և հ.85/12

շինություն

Թեմուր ՈՒսուբովին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշեսյան պողոտայի հ.83/3 և հ.85/12 հասցեներում գտնվող շինություններին /վկ. հ.27052022-01-0144 և վկ. հ.27052022-01-0239/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արտաշեսյան պողոտա, հ.85/12

01113ULLRXYF

 

8

Ռուզաննա Խաչատրյան

Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, հ.6/21

ջերմոց

Ռուզաննա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Արտաշատի խճուղու 1-ին նրբանցքի հ.6/21 հասցեում գտնվող ջերմոցի /վկ. հ.15122022-01-0356, հող. 67.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 47.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, հ.6/22

011135ZY9DXZ

 

9

Սվետլանա Համբարձումյան

Վ. Բելինսկու փողոց, հ.14

ավտոտնակ

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.06.2026թ. հ.4035 վկայագրով, Սվետլանա Համբարձումյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վ. Բելինսկու փողոցի հ.14 հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Վ. Բելինսկու փողոց, հ.14/2

01053MBUKUSE

 

10

Արթուր Թադևոսյան
/լիազորված անձ/
Անուշ Թորոսյան

Առաքելյան փողոց, հ.64

հողամաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 08.10.2024թ. հ.ԵԴ/65097/02/22 վճռով, Անուշ Թորոսյանի սեփականության իրավունքը ճանաչված Առաքելյան փողոցի հ.64 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Մ. Առաքելյան փողոց, հ.64/3

01013BSZSPLC

 

11

Հովհաննես Ամիրյան

Շիրակի փողոց, հ․21 շենք, հ․32

բնակարան

Հովհաննես Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանող, Շիրակի փողոցի հ․21 շենքի հ․32 հասցեում գտնվող բնակարանի /վկ․ հ․19062026-01-0140, ընդհ․բաժն․ 1․3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 63․9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, հ․21 շենք, բն․32/1

01113QYX7MJG

 

12

Գառնիկ Ստեփանյան
/լիազորված անձ/
Ռաֆաել Զեյնալյան
/սեփականատեր/

Յ․ Լեփսիուսի փողոց, հ․5ա

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29․04․2026թ․ հ․9474 վկայագրով Ռաֆաել Զեյնալյանին փոխանցված, Յ․ Լեփսիուսի փողոցի հ․5ա հասցեում գտնվող ժառանգական գույքին տրամադրել հասցե՝ Յ․ Լեփսիուսի 1-ին փողոց, հ․28/1

01123VNVHABV

 

13

Կարեն Պապոյան

Դավթաշեն 1-ին թաղամաս, հ․78

տարածք

Անշարժ գույքի նվիրատվության 29․05․2026թ․ հ․12390 պայմանագրով, Կարեն Պապոյանին նվիրած՝ Դավթաշեն 1-ին թաղամասի հ․78 հասցեում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ․27/1 շենք, շինություն հ․25

010433FUYQQR

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան