Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 1993 թ. N 159
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ NN 1, 2 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հացահատիկի ներկրման համար ֆինանսական միջոցների պահանջը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ի մասնակի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 15 որոշման NN 1, 2 հավելվածների, թույլատրել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը վարկային էմիսիայով ծխախոտի հումքի մթերման համար նախատեսված 100 մլն ռուբլին ուղղել հանրապետությունից դուրս հացահատիկի ձեռքբերման և տեղափոխման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Բագրատյան |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. Խաչատրյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|