ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ NN 1, 2 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.1993

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 1993 թ. N 159

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ NN 1, 2 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հացահատիկի ներկրման համար ֆինանսական միջոցների պահանջը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ի մասնակի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 15 որոշման NN 1, 2 հավելվածների, թույլատրել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը վարկային էմիսիայով ծխախոտի հումքի մթերման համար նախատեսված 100 մլն ռուբլին ուղղել հանրապետությունից դուրս հացահատիկի ձեռքբերման և տեղափոխման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. Բագրատյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան