ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 1993 թ. N 153
Քաղ. Երևան
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱԼԱԳԻՐԻ ՇՐՋԱՆԻ ԲՈՒՐՈՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՁՆԱՀՈՍՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և Հյուսիսային Օսիայի Ալագիրի շրջանի Բուրոն բնակավայրի շրջանում ձնահոսքի հետևանքով զոհվածների ընտանիքներին հատկացնել միանվագ օգնություն` 40 հազարական ռուբլու չափով:
2. Հանձնարարել պատգամավորների Արթիկի, Կոտայքի, Նաիրիի շրջանային և Արթիկի, Աբովյանի, Երևանի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սույն որոշման 1-ին կետում նշված միանվագ օգնությունը վճարել տեղական բյուջեների միջոցների հաշվին, համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1993 թ. ապրիլի 6-ի N 153 որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱԼԱԳԻՐԻ ՇՐՋԱՆԻ ԲՈՒՐՈՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՁՆԱՀՈՍՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ (ԸՍՏ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ)
|
Ազգանուն, անուն, հայրանուն |
Բնակության վայրը |
| Բլբուլյան Զոհրաբ Վազգենի | քաղ. Արթիկ, Հոկտեմբերյան փ. 35 |
| Բասրնցյան Սուրեն Մայկովի | Արթիկի շրջան, գյուղ Մեծ Մանթաշ |
| Մարգարյան Ավագ Գալուստի | Կոտայքի շրջան, Բյուրեղավան 13, բն. 8 |
| Առաքելյան Արփիկ Սերգեյի | քաղ.Աբովյան, Իլյիչի 26, բն.115 |
| Խաշիրով Պետյա | քաղ. Երևան |
| Մելքոնյան Օնիկ Անդրանիկի | Նաիրիի շրջան, գ. Գետամեջ |
| Սարգսյան Ավետիք Լյուդվիգի |
- » - |
| Առաքելյան Գագիկ Աբգարի |
- » - |
| Ոսկանյան Աշոտ Ռազմիկի |
- » - |
| Ղազարյան Կարապետ Աբգարի |
- » - |
| Պողոսյան Նարդոս Սարգսի |
- » - |
| Ղուկասյան Հմայակ Հենրիի |
- » - |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|