ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-290-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

 «11. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 5-րդ, 5.1-ին, 6-րդ, 6.1-ին կետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը։ Մինչև այդ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք են ընդունվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը և համապատասխան մեթոդական փաթեթը։»։

 

Հոդված 2.

Անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը, մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի և արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) որակավորման ծրագրի, մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի ու մասնագետի որակավորման ծրագրի իրականացման համար գործող իրավակարգավորումների շրջանակներում ենթակա են վերաձևակերպման։ Սույն մասում նշված ժամկետում չվերաձևակերպված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 9

Երևան

ՀՕ-290-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան