ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2025 Թ N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2026
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
30.06.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ՀՈՒՆԻՍԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 134-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2025 Թ N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Ապարան համայնքի կոմունալ տնտեսություն բյուջատային հիմնարկի ստեղծման հանգամանքը և Ապարան համայնքի Ապարան քաղաքի ասֆալտապատման աշխատանքների համար տրամադրված 78302.1 հզ.դրամ սուբվենցիան, Ապարան համայնքի բյուջեում կատարել նախահաշվային փոփոխություններ:

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի 2026թ բյուջեի եկամուտներում ու ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1 Վարչական բյուջեի ծախսային մասում կատարել ավելացում 200000.0 հազ դրամ Կոմունալ տնտեսություն բյուջետային հիմնարկ բնագավառում՝ համաձայն հավելվածների:

1.2 Վարչական բյուջեի ծախսային մասում կատարել պակասեցում 200000.0 հազ դրամով Կոմունալ ծառայություն ՀՈԱԿ բնագավառի 4239 հոդվածից:

1.3 Ապարան համայնքի 2026թ. Ֆոնդային բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 78302.1 հզ. դրամով՝ համաձայն հավելվածների:

2. «Ապարան համայնքի 2026 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 26.12.2025 թվականի N 194-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ավագանի՝

 (Կողմ - 12),

(Դեմ-0),

 (Ձեռնպահ-0),

 

Կարապետյան Արկադի

Սեդրակյան Հայկ

Ենոքյան Դավիթ

Մակարյան Վահան

Սահակյան Հովհաննես

Խալաթյան Արթուր

Ավդալյան Արարատ

Երեմյան Աղվան

Մխիթարյան Վարդան

Գեղամյան Խաչիկ

Կարապետյան Արտյոմ

Կարապետյան Կարեն

   

 

 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա.Գ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հավելված N 1

Ապարան համայնքի ավագանու

30.06.2026 թ. Թիվ 134-Ն որոշման

 

Հավելված N 2

Ապարան համայնքի ավագանու

30.06.2026 թ. Թիվ 134-Ն որոշման

 

Հավելված N 3

Ապարան համայնքի ավագանու

30.06.2026 թ. Թիվ 134-Ն որոշման

 

Հավելված N 4

Ապարան համայնքի ավագանու

30.06.2026 թ. Թիվ 134-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական: