ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.1993

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 1993 թ. N 139

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ձևավորված տնտեսական կապերի պահպանման և զարգացման նպատակով, ինչպես նաև հիմնվելով էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, կապի և այլ ոլորտների աշխատանքների կոորդինացման մասին կնքված համաձայնագրերի վրա և ելնելով Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանյան Դաշնության միջև շուկայական հարաբերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին` 10-օրյա ժամկետում ավարտել միջկառավարական համաձայնագրերի հավելվածներում նշված ծավալների համար 1993 թվականի տնտեսական պայմանագրերի կնքումը։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝

ա) Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանյան Դաշնություն մատակարարվող ապրանքների կարևորագույն տեսակների ծավալները, համաձայն N 2 հավելվածի*).

բ) մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների բաշխում ըստ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, համաձայն N 1 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, մաքսային վարչությանը՝ մեկամսյա ժամկետում Ռուսաստանյան Դաշնության հետ կնքել համաձայնագրեր համապատասխան ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բանկին՝ միջպետական համաձայնագրի հավելվածներով նախատեսված ապրանքների կարևորագույն տեսակների փոխադարձ առաքումներն իրագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին, պետական առաջադրանք կատարող տնտեսավարող սուբյեկտներին ապահովել համապատասխան վարկային և բյուջետային ռեսուրսներով։

5. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գխավոր վարչությանը, ձեռնարկությունների, հիմնարկների, ինչպես նաև պետական պատվեր կատարող ոչ պետական ձեռնարկությունների ղեկավարներին՝ ձեռք առնել միջոցներ կնքված պայմանագրերի համաձայն 1993 թվականին Ռուսաստանյան Դաշնության հետ արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների փոխադարձ առաքումներն ապահովելու համար, համաձայն NN 1, 2 հավելվածների.

6. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը՝ համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև փոխառաքումների վերաբերյալ կազմել և եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջհանրապետական համաձայնագրերով պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման համաձայն։

7. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը`

ա) Ռուսաստանյան Դաշնության «Ռոսկոնտրակտ» ֆեդերալ կոնտրակտային կորպորացիայի հետ համատեղ համարժեքության հիման վրա իրագործել արտադրանքի կարևորագույն տեսակների փոխշաղկապված մատակարարումները, համաձայն N 3 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ 1993 թվականի համար կնքված միջկառավարական համաձայնագրի կատարման նպատակով փոխադարձ առաքումների նկատմամբ իրականացնել վերահսկողություն և օպերատիվ հաշվառում` այդ մասին պարբերաբար զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

8. Սահմանել, որ կարևորագույն արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների 1993 թվականի փոխառաքումների (NN 1, 2 և 3 հավելվածներ) կարգավորման պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների վրա, կնքված պայմանագրերի համաձայն։

____________________

*) Հավելվածերը չեն բերվում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. Բագրատյան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ

Ա. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.05.1993, N 219 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան