ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 1994 թ. N 135
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետՆ ուժը կորցրել է 27.07.94 N 340)
2. (կետՆ ուժը կորցրել է 27.07.94 N 340)
3. (կետՆ ուժը կորցրել է 27.07.94 N 340)
4. Պատվիրատուներին` կապալային կազմակերպությունների հետ համատեղ մշակել սույն որոշման NN 3 և 4 հավելվածներին համապատասխան կառուցվող օբյեկտների, ինչպես նաև սոցիալական ոլորտի գործարկման ենթակա օբյեկտների շինարարության հերթականության գրաֆիկներ` նկատի ունենալով նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների կենտրոնացումն այդ օբյեկտների համար:
5. (կետՆ ուժը կորցրել է 27.07.94 N 340)
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) (ենթակետՆ ուժը կորցրել է 27.07.94 N 340)
բ) երկրաշարժից հետո աղետի գոտու վերականգնման նպատակով հանգանակված գումարները (1 մլն ԱՄՆ-ի դոլար) կենտրոնացնել մեկ հաշվում և նպատակաուղղել աղետի գոտու վերականգնման աշխատանքների ֆինանսավորմանը` համաձայն սույն որոշմամբ հաստատված ցուցանիշների:
(6-րդ կետը փոփ. 27.07.94 N 340)
7. Հանձնարարել պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին` սոցիալական ոլորտի անավարտ շինարարության օբյեկտների պահպանությունն իրականացնել տեղական բյուջեի միջոցների հաշվին:
Այն նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին, որոնք ունեն տնտհաշվարկային ձեռնարկություններ` անավարտ շինարարության օբյեկտների պահպանությունը և կոնսերվացումն իրականացնել սեփական միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` բնակելի տների շահագործումն արագացնելու նպատակով 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բնակելի տների հարդարման աշխատանքների ծավալների կրճատման վերաբերյալ, օգտագործելով Համաշխարհային բանկի փորձը` աղետի գոտու վերականգնման ծրագիրը մշակելիս:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի բյուջեի հաշվին ֆինանսավորվող կապիտալ ներդրումների ծավալների հաստատման մասին» N 52 որոշման 1, 2, 3, 7, 10, 13 և 14-րդ կետերը ու 12-րդ կետի «ա» ենթակետը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.07.2001, N 588 | 28.03.1994, N 135 | |
| 27.07.1994, N 340 | 28.03.1994, N 135 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|