ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1025-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2026 թվականի N 1025-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» պետական մարմնի սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզի համայնք Վարդենիս, Վարդենիս քաղաք, Գայի փողոց 80 հասցեում գտնվող 0,19688 հա մակերեսով հողամասը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համար` 09012026-05-0009, կադաստրային ծածկագիրը` 05-005-0238-0093 և 392 քառ. մ մակերեսով շինությունը, կադաստրային ծածկագիր` 05-005-0238-0093-001, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» պետական մարմնից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Գեղարքունիքի մարզի համայնք Վարդենիս, Վարդենիս քաղաք, Գայի փողոց 82 հասցեում գտնվող 0,19453 հա հողամասը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համար` 28112025-05-0022, կադաստրային ծածկագիր` 05-005-0238-0102, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման ընդունումից հետո երկամսյա ժամկետում`

1) սույն որոշման 1-ին, 2-րդ կետերում նշված անշարժ գույքերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզի համայնք Վարդենիս, Վարդենիս քաղաք, Վ. Համբարձումյան փողոց 95 հասցեում գտնվող 0,06 հա հողամասը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համար` 12122025-05-0049, կադաստրային ծածկագիր` 05-005-0238-0095, Վ. Համբարձումյան փողոց 97 հասցեում գտնվող 0,01821 հա հողամասը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համար` 12122025-05-0053, կադաստրային ծածկագիրը` 05-005-0238-0096, միավորել` որպես մեկ միավոր անշարժ գույք.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքերը միավորելուց և պետական գրանցում ստանալուց հետո դրանք անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վարդենիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն, պետական գրանցման համար` 58.140.00141), վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր, դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության սեփական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան