ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3199-Ա |
«29» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ 2-ՐԴ ՏԱՐԱԾՔԻ ԹԻՎ 50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Բարսեղյանի լ/ա Դավիթ Բաղդասարյանի դիմումը` Ամառանոցային 2-րդ տարածքի թիվ 50 (տնամերձ) հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 1995 թվականի մարտի 25-ի հ.Ա006617 պետական ակտը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթների ճշգրտումից պարզվել է, որ Ամառանոցային 2-րդ տարածքի թիվ 50 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 400.0քմ՝ որքան ամրագրված է հողի սեփականության իրավունքի 1995 թվականի մարտի 25-ի հ.Ա006617 պետական ակտում:
Քննարկվող՝ 400.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի մայիսի 25-ի հ.Դ-43152-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ամառանոցային 2-րդ տարածքի թիվ 50 (տնամերձ) հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում է 400.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |