ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐՔԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.46/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3202-Ա

«29» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՐՔԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.46/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Կարեն Գևորգյանի դիմումը` Նորքի 2-րդ փողոցի հ.46/5 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գենուշ Գրիգորյանին և Նորայր Գևորգյանին պատկանող գույքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 22122023-01-0222 վկայական) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք Է հանդիսացել «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի կողմից 25.05.2026թ. տրված եզրակացությունը:

Քննարկվող հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի բնակելի կառուցապատման գոտում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/72666-25 եզրակացությունը.

1. Նորքի 2-րդ փողոցի հ.46/5 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գենուշ Գրիգորյանին և Նորայր Գևորգյանին պատկանող անշարժ գույքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակելի տուն «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորքի 2-րդ փողոցի հ.46/5 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:

3. Հանձնարարել Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես բնակելի:

4. Ընդունել ի գիտություն, որ

1) սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական և հողամասի գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

2) սույն որոշման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրված պահանջները, համաձայն որի իրավունքի պետական գրանցումը ենթակա է պետական գրանցման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան