ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ Ֆ.ՆԱՆՍԵՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.15/1 ՇԵՆՔԻ Հ.9՝ 50.3 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3203-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3203-Ա

«29» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ Ֆ.ՆԱՆՍԵՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.15/1 ՇԵՆՔԻ Հ.9՝ 50.3 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վահան Գրիգորի Հակոբյանի դիմումը՝ Երևանի Ֆ.Նանսենի փողոցի հ.15/1 շենքի հ. 9՝ 50.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 463-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետերը:

1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.04.2026թ. հ.14042026-01-0271 վկայական), Երևանի Ֆ. Նանսենի փողոցի հ. 15/1 շենքի հ. 9՝ 50.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ՝ Վահան Գրիգորի Հակոբյանին (1 անձ, այսուհետ նվիրառու), որպես սեփականություն:

2. Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան