ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 1000-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՎԱԼԻ-ԲԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 շենք, 28/2 հասցեի 9.4 քառ. մետր մակերեսով շինությունը և սարքավորումները, ինչպես նաև 1/3 բաժնեմասով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 10.4 քառ. մետր մակերեսով ընդհանուր շինությունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 27112025-01-0533։ Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.06015 հա հողամասի և 296. 1 քառ. մ շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 10/2922: 10.4 քառ. մ մակերեսով շինությունն ընդհանուր բաժնային սեփականություն է Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 շենք 28/1, 28/2, 28/3 հասցեների համար 1/3 բաժնեմասով) և Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 հասցեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 28112025-01-0061)՝ 9225860 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՎԱԼԻԲԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՎԱԼԻԲԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1000-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ա. ՉԵԽՈՎԻ ՓՈՂՈՑ 28/2 ՇԵՆՔ, 28/2 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1/3 ԲԱԺՆԵՄԱՍՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ՝ 10.4 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ա. ՉԵԽՈՎԻ ՓՈՂՈՑ 28/2 ՀԱՍՑԵԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
|
NN ը/կ |
Անվանումը |
Չափման միավորը |
Քանակը/ զբաղեցրած մակերեսը |
Միավորի արժեքը (ՀՀ դրամ) |
Ընդհանուր շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
|
Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 շենք, 28/2 հասցեի 9.4 քառ. մետր մակերեսով շինության և սարքավորումների, ինչպես նաև 1/3 բաժնեմասով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 10.4 քառ. մետր մակերեսով ընդհանուր շինության | |||||
|
1. |
Շինություն |
ք/մ |
9.4 |
340425.5319 |
3200000 |
|
2. |
Շինություն |
ք/մ |
10.4 |
345821.3256 |
1200000 |
|
3. |
Պոմպ LOWARA ESM 90R/322 SVE Q=1,49լ/վ, H=40.0մ, N=1,1 կվտ |
լրակազմ |
2 |
1317730 |
2635460 |
|
4. |
Դրեժանային պոմպ Q=0.8 լ/վ, H=6.0մ, N=0.37 կվտ |
լրակազմ |
1 |
81900 |
81900 |
|
5. |
Պոլիպրոպիլենե խողովակ (PPR) 50մմ |
գծ․ մ |
16 |
2130 |
34080 |
|
6. |
Պոլիպրոպիլենե խողովակ (PPR) 40մմ |
գծ․ մ |
8 |
1440 |
11520 |
|
7. |
Գնդիկային փական DN1/2 |
հատ |
6 |
1160 |
6960 |
|
8. |
Գնդիկային փական DN25 |
հատ |
3 |
5030 |
15090 |
|
9. |
Հետադարձ փական DN40 |
հատ |
2 |
9580 |
19160 |
|
10. |
PPR կոմբինացված կցամաս-ամերիկանկա 40-1 1/4 |
հատ |
3 |
1880 |
5640 |
|
11. |
PPR կոմբինացված կցամաս-ամերիկանկա 32-1 |
հատ |
4 |
1000 |
4000 |
|
12. |
PPR անկյունակ 50մմ |
հատ |
8 |
430 |
3440 |
|
13. |
PPR անկյունակ 40մմ |
հատ |
3 |
290 |
870 |
|
14. |
PPR եռաբաշխիչ 50x50x50մմ |
հատ |
2 |
700 |
1400 |
|
15. |
PPR եռաբաշխիչ 50x32x50մմ |
հատ |
3 |
580 |
1740 |
|
16. |
Անցք պարուրաձողով 1 1/4 |
հատ |
6 |
570 |
3420 |
|
17. |
Անցք պարուրաձողով 1 1/2 |
հատ |
12 |
650 |
7800 |
|
Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 հասցեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի | |||||
|
18. |
Ջրագիծ D=89մմ, L=32.4մ |
գծ․ մ |
32.4 |
5210 |
168804 |
|
19. |
Կոյուղագիծ D=200մմ, L=28.8մ |
գծ․ մ |
28.8 |
8020 |
230976 |
|
20. |
Ջրամատակարարման հոր D=1000մմ |
հատ |
2 |
273900 |
547800 |
|
21. |
Կոյուղու հոր D=1000մմ |
հատ |
3 |
348600 |
1045800 |
|
Ընդամենը |
9225860 | ||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|