ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.1027
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2013 թվականի N 1134-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 19-րդ, 20-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» (պետական գրանցման համարը` 282.120.04109) փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Երևան, Դ. Մալյան 37) սեփականության իրավունքով պատկանող 559 641 660.0 դրամ սկզբնական և հաշվեկշռային արժեքներով (վերագնահատված), 5368,2 քառ. մետր մակերես ունեցող շենքով, ինչպես նաև գույքի զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,93429 հեկտար հողատարածքով և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակուստիկայի գիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 269.140.00067) փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Երևան, Բագրատունյաց 2 նրբանցք, 23) 66 359 000.0 դրամ սկզբնական արժեքով և 59 279 000.0 դրամ հաշվեկշռային արժեքով 1253,5 քառ. մետր մակերես ունեցող շենքով և 0,07966 հեկտար հողատարածքով վճարել այդ ընկերությունների կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակուստիկայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել ընկերությունների կանոնադրական կապիտալները:

3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 16.210.00856), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 14.210.01129), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 38.210.01420), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 76.210.00680), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 26.210.02108), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 11.210.02006), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 29.210.01906), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 27.210.01105), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 44.210.00343), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 67.210.00736), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 286.210.04796), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.00336), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Աջափնյակ և Դավթաշեն տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.00337), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Էրեբունի-Նուբարաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.00335), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Արաբկիրի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.00334), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Շենգավիթի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 269.210.02649), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Հայկական երկաթուղու փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 278.210.03546) և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.01081), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» (պետական գրանցման համարը` 273.210.03434), «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» (պետական գրանցման համարը` 278.210.53255) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունները վերակազմակերպել` միացնելով սույն որոշման 4-րդ կետի համաձայն ստեղծված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ վեցամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, ինչպես նաև որոշման 4-րդ կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի գույքագրում և ուսումնասիրություն, որից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ բնականոն գործունեության համար անհրաժեշտ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացման ենթակա անշարժ գույքի վերաբերյալ:

7. Սույն որոշման 6-րդ կետի համաձայն իրականացված աշխատանքների արդյունքում գույքագրված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով չամրացված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը:

8. Սահմանել, որ պետական կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակներն են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում հանրային առողջության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝

1) հանրային առողջության ապահովմանը, հանրության (մարդու) առողջության ամրապնդմանը, հանրության (մարդու) առողջության պահպանման համար բարենպաստ շրջակա միջավայրի ստեղծմանը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների (այսուհետ՝ հիվանդություններ) կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրումը և իրականացումը.

2) համաճարակաբանական դիտարկման կազմակերպումը և իրականացումը.

3) հիվանդությունների կանխարգելման կազմակերպումը և իրականացումը.

4) հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման, տարածման, կանխման ու վերացման նպատակով, իր իրավասությունների շրջանակներում հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

5) համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացումը.

6) հիվանդությունների վարչական վիճակագրական հաշվառման իրականացումը.

7) սննդամթերքի օգտագործման հետ կապված՝ մարդու առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկի գնահատումը, առաջարկությունների մշակումը և իրավասու մարմիններին դրանց ներկայացումը.

8) սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ի հայտ գալու դեպքում դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին առաջարկությունների ներկայացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան.

9) հանրության (մարդու) առողջության անվտանգությունն ապահովելու, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավորազդեցությունը բացառելու, հիվանդությունների առաջացումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ներառյալ հանրային առողջապահական նորմատիվների պահանջների համաձայն շրջակա միջավայրի մշտադիտարկման իրականացումը՝ իր իրավասությունների շրջանակներում.

10) հանրային իրազեկման, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության ապահովումը.

11) ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր, ֆիզիկական գործոնների աղբյուրներ ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման, նախատեսվող գործունեության, հիմնադրույթային փաստաթղթերի ու կառույցների նախագծերի փորձաքննության իրականացումը՝ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված դեպքերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և եզրակացության տրամադրումը.

12) Իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և համակարգումը` իր իրավասությունների շրջանակում.

13) համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումների իրականացումը և խորհրդատվության տրամադրումը.

14) հանրային առողջապահության ոլորտում կենսապահովության և կենսանվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը` իր իրավասությունների շրջանակում.

15) հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերի, ծրագրերի նախագծերի մշակմանը մասնակցությունը.

16) գիտատեխնոլոգիական գործունեության իրականացումը.

17) վարակիչ հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ, ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման իրականացումը.

18) օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես տեղակայված օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին մասնակցությունը` կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին օժանդակության մասով.

19) համաճարակների, համավարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձություններին պատրաստվածության և արձագանքման (ներառյալ պահուստային պաշարների ապահովում, արագ արձագանքման թիմի ձևավորում և պատրաստվածություն, տրանսպորտի և այլ նյութական ռեսուրսների ապահովում, վարժանքների մասնակցություն) ապահովումը.

20) բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերված վարակների հայտնաբերմանը և կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

21) հանրային առողջության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը և պետական մարմիններին, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացումը.

22) միջազգային պայմանագրերով և միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ պայմանավորված՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում պետության ստանձնած պարտավորությունները կատարելու աշխատանքներին մասնակցությունը, Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունների ապահովման աշխատանքների, այլ պետությունների, միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը՝ իր իրավասությունների սահմաններում.

23) վրահուղարկավորում և վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության կամ անհնարինության մասին եզրակացությունների տրամադրումը։

(8-րդ կետը խմբ. 07.09.17 N 1088-Ն, 09.07.26 N 1013-Ն)

9. Սահմանել, որ պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հանրային առողջության պահպանման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով փորձաքննությունների՝ ներառյալ գիտական և Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերով սահմանված փորձաքննությունների, ինչպես նաև ուսումնասիրությունների, վերլուծությունների, գնահատումների, լաբորատոր հետազոտությունների և գործիքային չափումների իրականացում.

2) շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության իրականացում և եզրակացության տրամադրում.

3) ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցում, այդ թվում` անընկալունաբանական (իմունականխարգելիչ) և շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակներով, խորհրդատվության տրամադրում.

5) շրջակա միջավայրի և ակուստիկ գործոնների (աղմուկ, վիբրացիա, ուլտրաձայն, ինֆրաձայն) հետազոտում և հիգիենիկ բնութագրում, կանխարգելիչ միջոցառումների մշակում և իրականացում.

6) հակաբիոտիկների և ախտահանիչ նյութերի նկատմամբ ախտածին մանրէների զգայունության որոշում.

7) մասնագիտական նյութերի թարգմանություն, խմբագրում, ձևավորում, մասնագիտական նյութերի վերաբերյալ կարծիքի տրամադրում.

8) հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառական հետազոտությունների, փորձարարական մշակումների իրականացում.

9) հակաբիոտիկների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող և նոր ներդրվող ախտահանիչ նյութերի արդյունավետության ուսումնասիրությունների իրականացում.

10) հանրային առողջապահության ոլորտին վերաբերող սեմինարների, համաժողովների կազմակերպում.

11) աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում.

12) արտադրական հսկողության իրականացում.

13) ուսուցման (այդ թվում՝ սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցման), վերապատրաստումների և շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրերի իրականացում։ 

(9-րդ կետը խմբ. 09.07.26 N 1013-Ն)

10. Կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

11. Սահմանել, որ պետական կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի և բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների գրանցումը՝ սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների միջոցների հաշվին,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության և զարգացման ծրագիրը.

2) որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

ա. հաստատել միաձուլման պայմանագիրը, միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող) պետական կազմակերպությանը փոխանցման ակտերը,

բ. հաստատել պետական կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրակցվող գույքի կազմը և արժեքը,

գ. հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը,

դ. պետական կազմակերպությունը սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

3) սույն որոշման համաձայն ստեղծված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

ա. հաստատել միացման պայմանագիրը, միացող ընկերությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող) պետական կազմակերպությանը փոխանցման ակտերը,

բ. հաստատել պետական կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրակցվող գույքի կազմը և արժեքը,

գ. անհրաժեշտության դեպքում հաստատել միացման կարգը և պայմանները, միացող ընկերությունների բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը,

դ. հաստատել պետական կազմակերպության կանոնադրության փոփոխությունը,

ե. կատարված փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում դադարեցնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի (պետական հաշվառման համարը` 27.060.01135), Մարտունու (պետական հաշվառման համարը` 76.060.00710) և Գյումրիի (պետական հաշվառման համարը` 29.060.01990) մասնաճյուղերի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արարատի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Մասիսի մասնաճյուղի (պետական հաշվառման համարը` 77.060.00750) գործունեությունը:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 28

Երևան