ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈՒՆԻՍԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 105-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ
«ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 26.12.2025 ԹՎԱԿԱՆԻ N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով «ՀՀ-ում աշնանացան, գարնանացան արտադրության խթանման պետական աջակցության» ծրագրի համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացված 6,148.105 հազար դրամ դրամաշնորհը և դրա նպատակով կատարված մոնիտորինգի աշխատանքի համար հատկացված 184.443 ՀՀ դրամ դրամաշնորհը, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի 2026 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի մասերում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1 Վարչական բյուջեի եկամուտներն ավելացնել 6.332.548 հզ դրամ՝ համաձայն հավելվածի։
2. Վարչական բյուջեի ծախսերն ավելացնել 6.332.548 հզ դրամով.
2.1. Սոցիալական հատուկ արտոնություն բնագավառ՝ 4729 հոդվածին՝ 6,148․105 հզ դրամով։
2.2. Օրենսդիր և գործադիր մարմինների կառավարում բնագավառի 4115 հոդվածին՝ 184,443 հզ դրամով։
3. «Ապարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 26.12.2025 թվականի N 194-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:
|
Ավագանի՝ |
(Կողմ - 14), |
(Դեմ-0), |
(Ձեռնպահ-0), |
(Չի քվեարկել-1), |
|
Կարապետյան Արկադի Սեդրակյան Հայկ Ենոքյան Դավիթ Կարապետյան Կարեն Մակարյան Վահան Կոստանյան Ժորա Սահակյան Հովհաննես Խալաթյան Արթուր Ավդալյան Արարատ Երեմյան Աղվան Դավթյան Արտյոմ Գեղամյան Խաչիկ Սաֆարյան Սևակ Սարգսյան Արշակ |
Եղիազարյան Կարեն |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Կ.Մ.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|