ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«02» հուլիսի 2026 թ. |
N 1952-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՓՐՈՋԵՔԹ ՖՈՐՏՈՒՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով և 40-րդ հոդվածի 9-րդ մասով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով, հիմք ընդունելով «ՓՐՈՋԵՔԹ ՖՈՐՏՈՒՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի ապրիլի 23-ին ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ի լրումն 2026 թվականի մայիսի 20-ին և հունիսի 26-ին ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը, 2026 թվականի հունիսի 30-ին կայացած խաղային գործունեության լիցենզավորող հանձնաժողովի նիստի թիվ 27 արձանագրության եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. «ՓՐՈՋԵՔԹ ՖՈՐՏՈՒՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց 106 հանգստյան տուն վայրում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ 27032026-07-0096) տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
2026-07-02 |
Գ. ՊապոՅԱՆ |