ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3115-Ա |
«22» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՄԵՆ ԳԱԼԱՋՅԱՆԻՆ, ԳՐԻԳՈՐ ԵՎ ԿԱՐԵՆ ԿԱԼԱՋՅԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Գալաջյանի, Գրիգոր և Կարեն Կալաջյանների դիմումը՝ Չեռնիշևսկու փողոցի հ.22/5 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասին կից, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2022 թվականի հունիսի 1-ի հ.01062022-01-0224 վկայականը /հողամասի ծածկագիր՝ 01-005-0135-0002/, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 24-ի հ.ԴԳ-1678, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 13-ի հ.ՄՇ/3960, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 16-ի հ.53/53.13/9787-2026, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 16-ի հ.359/26-1 գրությունները, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 2026 թվականի փետրվարի 26-ի հ.ԱՏ-26022026-01-1296 տեղեկանքը, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արմեն Գալաջյանին, Գրիգոր և Կարեն Կալաջյաններին պատկանող Չեռնիշևսկու փողոցի հ.22/6 և Բելինսկու փողոցի հ.37/1 հասցեներում գտնվող հողամասերի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համապատասխանաբար՝ հ.12062025-01-0024 և հ.10122025-01-0110 վկայականները:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 491.8438քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, այն է՝ օտարվող հողամասն արտաքին պարագծով առնվազն 60 տոկոսով պարփակված է ընդլայնվող հողամասով)։
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող 491.8438քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի և խառը կառուցապատման գոտում։
Հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում /հողամասի ծածկագրերն են 01-005-0135-0008 և 01-005-0135-0003, Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի հ.535-Ն որոշում, տողեր՝ 15, 16/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.03.2026թ. հ.Ն/14262-26 և 19.05.2026թ. հ.Դ-49266-26 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Չեռնիշևսկու փողոցի հ.22/5 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 491.8438քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են 491.8438քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Որոշման 1-ին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող 491.8438քմ մակերեսով հողամասին տրամադրել «Ն.Չեռնիշևսկու փողոց, հ.22/7» հասցեն:
4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 491.8438քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման։
5. Որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, Չեռնիշևսկու փողոցի հ.22/5 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արմեն Գալաջյանին, Գրիգոր և Կարեն Կալաջյաններին պատկանող հողամասին կից՝ 491.8438քմ մակերեսով հողամասը որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրենց` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 28973535 (քսանութ միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
2) Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, ինչպես նաև Արմեն Գալաջյանի, Գրիգոր և Կարեն Կալաջյանների կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումը և հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
8. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը և 6-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած:
9. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Արմեն Գալաջյանի, Գրիգոր և Կարեն Կալաջյանների կողմից.
2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը, պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |