ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3114-Ա |
«22» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, Պ. ՏԻՉԻՆԱՅԻ ՓՈՂՈՑ N 29/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Հենրիկ Վարդանյանի և Կարեն Ներսիսյանի լ/ա Արսեն Ավետիսյանի հ.Դ-37062-26, Դ-51990-26 և Դ-42375-26 դիմումները` Երևան, Պ. Տիչինայի փողոց, N 29/5 հասցեում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հենրիկ Վարդանյանին և Կարեն Ներսիսյանին պատկանող 01-007-0258-0120 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12022026-01-0434 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` արդյունաբերական օբյեկտների։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12022026-01-0434 վկայականը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի N /22.2/2760-2026, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 12-ի N ԴԳ3934, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 20-ի N ՄՇ/16418, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 25-ի N 53/53.13/3522-2026 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 19-ի N 1294/26-1 գրությունները:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 6-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևան, Պ. Տիչինայի փողոց, N 29/5 հասցեում գտնվող, Հենրիկ Վարդանյանին և Կարեն Ներսիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 01-007-0258-0120 կադաստրային ծածկագրով, 0.167 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` հասարակական կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |