ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3141-Ա |
«24» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇՈՐԲՈՒԼԱՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ Հ.86 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էմմա Պետրոսյանի դիմումը՝ Շորբուլաղ գյուղական տարածքի հ.86 հասցեի հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հանդիսացել Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 20.07.1990թ. հ.32/2 որոշումը, «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 11․08․2023թ․ Հ-9997 և 27.04.2026թ. Հ-3880 տեղեկանքները, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 23.06.2023թ. հ.418 վկայագիրը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 800.0քմ, որքան որ ամրագրված է Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 20.07.1990թ. հ.32/2 որոշման մեջ:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում /ծածկագիր՝ 01-005-0676-0007/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-98689-25 և Ն/37387-26 եզրակացությունները.
1. Շորբուլաղ գյուղական տարածքի հ.86 հասցեում գտնվող 800.0քմ մակերեսով /տնամերձ/ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|