ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3140-Ա |
«24» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.7/9 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0668/05/25 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, «Ռենթ ընդ Բիլդ» ՍՊ ընկերության գրությունը` Բաբաջանյան փողոցի հ.7/9 հասցեին կից գտնվող 01-002-0108-0160 ծածկագրով հողամասը որպես ընդլայնում, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում, մասամբ էլ բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողերի գոտում, իսկ ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում /ծածկագիր՝ 01-002-0108-0160/:
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0668/05/25 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը.
1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Բաբաջանյան փողոցի հ.7/9 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 414.68քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Բաբաջանյան փողոցի հ.7/9 հասցեում գտնվող, «Ռենթ ընդ Բիլդ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից՝ 414.68քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, որպես ընդլայնում, սեփականության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «Ռենթ ընդ Բիլդ» ՍՊ ընկերությանը` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 10 320 970 /տասը միլիոն երեք հարյուր քսան հազար ինը հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
2) Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելու և «Ռենթ ընդ Բիլդ» ՍՊ ընկերության կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի ու հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետի անունից կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 3-րդ կետը և 4-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած:
6. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Ռենթ ընդ Բիլդ» ՍՊ ընկերության միջոցների հաշվին:
7. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեում:
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
9. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
10. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|