ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 620-Ա
«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1․ Հաստատել «Տարածական տվյալների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ-240-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 620-Ա որոշման |
«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
|
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնել ու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2026 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
2026 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Տարածական տվյալների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ-240-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մաս |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |