ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Լ.ԽԱՉԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 37/1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 7.7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3128-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3128-Ա

«23» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Լ.ԽԱՉԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 37/1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 7.7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմենուհի և Արփիկ Մանուկյանների լ/ա և համասեփականատեր Արա Մանուկյանի դիմումը՝ Լ.Խաչիկյան փողոցի թիվ 37/1 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Արմենուհի, Արփիկ և Արա Մանուկյաններին պատկանող բնակելի տուն հասցեում գտնվող 7.7քմ մակերեսով օժանդակ շինության /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11122012-01-1523 վկայական/ գործառական նշանակությունը փոխելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/10513-26 եզրակացությունը.

1. Լ.Խաչիկյան փողոցի թիվ 37/1 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Արմենուհի, Արփիկ և Արա Մանուկյաններին պատկանող բնակելի տուն հասցեում գտնվող 7.7քմ մակերեսով օժանդակ շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/։

2. Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված օժանդակ շինությունը հաշվառել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան