ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍ ԹԻՎ 4-3Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3129-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3129-Ա

«23» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍ ԹԻՎ 4-3Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Դեղոյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամաս թիվ 4-3ա հասցեում գտնվող հողամասի /անօգտագործելի հողամաս իրացման ենթակա/ սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի հ.Ա018227 պետական ակտը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամաս թիվ 4-3ա հասցեում գտնվող հողամասի /անօգտագործելի հողամաս իրացման ենթակա/ փաստացի մակերեսը կազմում է 4523.65քմ, փաստաթղթերում ամրագրված 5000.0քմ-ի փոխարեն:

Քննարկվող հողամասը /ծածկագրեր՝ 01-007-0153-0017 և 01-007-0153-0012/ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-54874-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամաս թիվ 4-3ա հասցեում գտնվող հողամասի /անօգտագործելի հողամաս իրացման ենթակա/ սահմանները որոշվում է 4523.65քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան