ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3109-Ա |
«22» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽ Հ.122 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դավիթ Հայրապետյանի դիմումը՝ ք.Երևան, Շենգավիթ Ներքին Չարբախ փողոց h.122 հասցեի, սեփականության իրավունքով Դավիթ Հայրապետյանին պատկանող 01-011-0286-0105 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13092023-01-0168 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` վարելահող:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2023 թվականի սեպտեմբերի 13-ի N 13092023-01-0168 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի h.ԴԳ 7504, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի հ.ՄՇ/44023, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2024 թվականի նոյեմբերի 11-ի № 53/53.13/4710-2024 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի հ.2029/24-1 գրությունները, հարևանների համաձայնագրերը:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ քննարկման ներկայացված հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի՝ «խառը կառուցապատման հողերի» գոտում։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Շենգավիթ Ներքին Չարբախ փողոց h.122 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դավիթ Հայրապետյանին պատկանող 0.05հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել «բնակավայրերի», իսկ գործառնական նշանակությունը «հասարակական կառուցապատման»:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|